Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Արցախցի կանանց ու երեխաների բողոքի ակցիան ԵՄ գրասենյակի մոտ

Արցախցի կանանց ու երեխաների բողոքի ակցիան ԵՄ գրասենյակի մոտ
26.10.2020 | 14:03

Արցախցի կանայք ու երեխաները բողոքի ակիցիա են իրականացնում ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ։ Նրանք հանդիպում են պահանջում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ՝ նշելով, որ նամակ պետք է փոխանցեն։

«Իրենք իրենց լռությամբ հենց իրենց օրենսդրությունն ու հռչակած արժեքներն են խախտում։ Եվ մենք ակցիաների ժամանակ ասում ենք՝ ուր են ձեր արժեքները, իրավական նորմերը, որ պետք է գործեն Արցախում, ինչո՞ւ չեն հասնում Արցախում։ Այդ բոլոր նորմերը պետք է գործեն հանուն մարդու իրավունքների պաշտպանության, հանուն այն խաղաղասիրության, մարդասիրության, որոնց կրողն են այդ կառույցները»,- ասացին արցախցի կանայք։ ԱՄՆ դեսպանին նույնպես նամակ են փոխանցել ակցիայի մասնակիցները։ Նրանք ասացին, որ կսպասեն մեկ շաբաթ, եթե նամակի պատասխանն ուշանա, նորից կգնան դեսպանատուն։

«Այս պահին հայտարարաված հրադադարն արդեն խախտվում է, աշխարհը պետք է լսի արցախցի մոր, կնոջ ձայնը, սա խաղաղ ցույց է, որտեղ մենք ուզում ենք լսելի դարձնել, որ Արցախում ապրում են մարդիկ, ովքեր ունեն իրավունքներ։ Եվ մենք այդ իրավունքների իրացում ենք պահանջում»,- ասացին նրանք։

Դիտվել է՝ 6300

Մեկնաբանություններ